ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասում է՝ թեև առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ որոշակի հարցերի շուրջ կարելի է գալ կոնսենսուսի, բայցև վստահ է՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:
24News-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ մասնագիտությամբ իրավաբանին առողջապահության նախարար նշանակելու առումով վերապահումներ ունի, ավելին՝ Ավանեսյանը Թորոսյանի գծի շարունակողն է:
Բադալյանի համար հասկանալի չէ՝ եթե առողջապահական համակարգում ամեն ինչ լավ էր, Թորոսյանին ինչո՞ւ փոխարինեցին Ավանեսյանով: Նրա համոզմամբ՝ նոր նախարար նշանակելով՝ առողջապահական համակարգում փաստացի փոփոխություն չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱԹ