ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, թեև հիշում է, որ իր ծննդավայր Վարդենիսում հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին հարևանությամբ, բայցև չի մոռացել, թե ինչպես է հորեղբորը կացնահարել նրա ադրբեջանցի «ընկերը»: 24News-ի հետ զրույցում նշում է՝ ադրբեջանցու հետ հարևանություն անելն ինքը չի պատկերացնում:
Անդրառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պնդմանը, թե «այդ ո՞ւմ 18 տարեկան երեխաների հաշվին ենք ուզում ռևանշ անել», ասում է. «Իսկ այդ ո՞ւ մ 5000-ից ավելի 18 տարեկան երեխաները մահացան: Այդ ի՞նչ արկածախնդրություն էր, որ ԳՇ շտաբի պետի զգուշացումից հետո քայլեր չձեռնարկվեցին: Հուլիսից գիտեին՝ Թուրքայի մասնակցությամբ պատերազմ է լինելու, ոչինչ չարեցին, միայն Facebook-ի մակարդակով դատողություններ անելը ճիշտ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ