ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։
Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։
Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի սահմանը կյանքի գնով պաշտպանելու իրենց բարձր գիտակցումն ու անձնվեր պատրաստակամությունը։ Հպարտորեն պետք է նշել, որ հայոց բանակում ծառայել ու մարտնչել են նաև մեր ուսանողները, մարզիկներն ու արվեստագետները՝ իրենց մասնագիտական ապագայի տեսլականն ազատ և ուժեղ հայրենիքում կառուցելու հեռանկարով։
Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին, նրանց ծնողներին և մանկավարժներին՝ կրթությամբ և դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։
Հավերժ փառք Հայոց բանակին»։
--00--ԱԹ