ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Իրանի իշխանությունները Եվրոպայից Իրան ճանապարհորդողների համար երկշաբաթյա պարտադիր կարանտին են սահմանել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին։
«Եթե ճանապարհորդողը եկել է Եվրոպայից, ապա կորոնավիրուսից բացասական թեստին զուգահեռ պետք է նոր թեստ հանձնել և 14 օր գտնվել կարանտինում»,- մեջբերել է ISNA-ն։
Ռաիսին հավելել է, որ երկիր ժամանոները, ներառյալ հարևան երկրներից ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխան ունենան։
--00—ՄՀ