ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Եվրամիության անդամ երկրները, կորոնավիրուսի տարածման մասշտաբներով պայմանավորված, հնարավոր է երկարաձգեն երրորդ երկրների քաղաքացիների ոչ պարտադիր այցերի արգելքը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ադալբեր Յանցին:
«Սկզբնական որոշումն ընդունվել է 30 օրվա համար, բայց այն կարող է երկարաձգվել` կախված իրավիճակից»,-հայտարարել է Յանցը:
Սահմանափակումները չեն տարածվում միայն Իռլանդիայի վրա։
ԵՄ այցերի սահմանափակումների վերացման մեխանիզմի վերաբերյալ հարցին ի պատասխան Յանցն ասել է, որ յուրաքանչյուր պետություն որոշումն իրավաբանորեն կկայացնի առանձին, բայց միության անդամ երկրների միջև համաձայնեցմամբ: