ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Տասս գործակալության տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը․
– երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,
– փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները:
Ենթախմբերի ձևավորումը պետք է իրականացվի մինչև փետրվարի 2-ը:
--00--ԱՀ