ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Փողոցում հավաքված ուժերն օրինական ճանապարհով իշխանությանը տապալել չեն կարողանալու, քանի որ այնտեղ կոնտրէլիտա չկա։ Նրանք միայն բողոքող հատված են, որ փողոցում թափառում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Սուքիասյանը հեղաշրջման ու զինված ապստամբության վտանգը չի բացառում։ «Որևէ մեկը դա բացառել չի կարող, մանավանդ, եթե իրենց դիսկուրսն ենք վերլուծում։ Իշխանությունը պետք է զգույշ լինի։ Բռնություն գործադրելու հռետորաբանությունը վտանգավոր է այն իմաստով, որ եթե շատ կրկնվեց, հետո դառնալու է լեգիտիմ պահանջ։ Եթե սա շարունակվի, կամաց-կամաց ժողովրդի ականջի վրա նստելու է։ Վաղը-մյուս օրը, որ նման ակտ փորձեն ձեռնարկել, նորմալ կընդունվի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ