ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Երեկ՝ փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:
--00—ՄՀ