ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Հադրութի Արվեստի դպրոցը, որը 44-օրյա պատերազմից հետո վերաբացվել և իր գործունեությունը շարունակում է Ստեփանակերտում այս ուսումնական տարում իր հարկի տակ է համախմբել 124 աշակերտի: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Արվեստի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկում տեղակայված մշակութային կրթօջախի շենքային պայմանները թույլ չեն տալիս մեծ թվով աշակերտների ընդունել՝ չնայած դիմողները շատ են:
«Պատերազմից անմիջապես հետո որոշել ենք մեր գործունեությունը վերսկսել Արցախում: Մեզ ժամանակավոր շենքային պայմաններով և կեցության ապահովման հարցերում աջակցություն ցուցաբերեց Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար Լուսինե Ղարախանյանի:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ