ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2 նոր մանրէահիմքերով կրկնակի վարակվելու դեպքերի մասին, չնայած վիրուսի դեմ հակամարմինների առկայությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:
«Մենք այժմ տեղեկություններ ենք ստանում վիրուսի նոր մանրէահիմքով կրկնակի վարակվելու մասին։ Եվ ՀԱՀ - ից նախնական հաղորդումներ են եղել, որոնք ենթադրում են, որ արդեն հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել»,- նշել է նա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այժմ ընթանում է հետազոտություն առ այն, թե որքան ժամանակ է բավարարում արդեն հիվանդացած-առողջացածների իմունիտետը, պատմել է Սվամինաթանը։ Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ պատվաստվածների ճնշող մեծամասնությունը վարակը թեթև է տանում:
Ինչպես նկատել է Սվամինաթանը, նախնական հաստատվել է, որ պատվաստումը նվազեցնում է վիրուսի վարակելիությունը, և կա պատվաստումից հետո COVID-19-ի փոխանցման մակարդակի նվազեցման հավանականություն:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ համավարակի ընթացքում ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 107,4 մլն մարդ, մոտ 2,36 մլն մարդ մահացել է: Այժմ սկսել են տարածվել SARS-CoV-2-ի նոր մանրէահիմքերը. բրիտանականն արդեն հայտնաբերել են 86, հարավաֆրիկյանը՝ 44, իսկ բրազիլականը՝ 15 երկրներում:
--00--ԱՀ