ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը: Մոտակա օրերին ԲԸՏՄ-ն մաս առ մաս կտեղադրի բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների ցանկը։
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում`
յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ`
- լայնականջ ոզնի 25 000 դրամ
- հարավային պայտաքիթ 25 000 դրամ
- մեհելիի պայտաքիթ 25 000 դրամ
- նատերերի գիշերային չղջիկ 25 000 դրամ
- ասիական լայնականջ չղջիկ 25 000 դրամ
- սովորական երկարաթև չղջիկ 25 000 դրամ
- ծալքաշրթունք լայնականջ չղջիկ 25 000 դրամ
- հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 25 000 դրամ
- կովկասյան մկնիկ 25 000 դրամ
- հարավային ավազամուկ 25 000 դրամ
- հարավռուսական խայտաքիս 100 000 դրամ
- մանուլ 200 000 դրամ
- կովկասյան անտառակատու 200 000 դրամ
- կովկասյան ջրասամույր 500 000 դրամ
- անդրկովկասյան գորշ արջ 1 000 000 դրամ
- առաջավորասիական ընձառյուծ 3 000 000 դրամ
- բեզոարյան այծ 3 000 000 դրամ
- հայկական մուֆլոն 3 000 000 դրամ:
--00--ԱԹ