ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/-ը, այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով։
«Հիմնական խնդիրն էր՝ գրավիչ ու պարզ լինելով՝ ապահովել առավելագույն գործածելիություն։
Կայքի այցելուները մեկ գործողությամբ հնարավորություն կունենան ծանոթանալ՝
- նախարարության նորություններին.
- թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին.
- նախարարության ռազմավարություններին.
- ՔԿԱԳ ծառայություններին.
- Պետռեգիստրի ծառայություններին.
- Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքներին.
- այս պահին գործող և առաջիկայում ընդլայնվող էլեկտրոնային ծառայություններին.
- դիմում/բողոք ունենալու դեպքում` Թեժ գծի հետ կապ հաստատելու հնարավորություններին։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար»,- գրել է Բադասյանը:
--00--ԱԹ