ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին:
--00—ԼՄ