ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրն անօրիանակն է, նախագահն ինչքան ես եմ հասկանում, դա չի ստորագրի, բայց կարևոր է, որ առարկություններով չստորագրի։ Այս մասին Աժ-ի մոտ հայտարարեց «Հայներիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու համբերությունից կարող է հանել։ Հիմա նա անօրինական ձևով ուզում է հանել Գասպարյանին, այդ ամենն ինչ սրացում կարող է իրենց մոտ առաջացնել՝ ես չեմ կարող կանխագուշակել, բայց ՀՀ-ում իրավիճակ սրողը Փաշինյանն է»,- ասաց Մանուկյանը։
Անդարառանալով ընդդիմության հայտարարած Բ պլանին ասաց, որ իր կարծիքով պլան Ա-ն իրեն արդարացնում է և ՀՀ-ում գրեթե չի մնացել ինստիտուտ, որը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․
«Նա կորցնում է իր հենարանները և որևէ պլան Բ-ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Եկեղեցին իր հետ չի, բանակն իր հետ չի, հերթը կհասնի ԱԱԾ-ին և ոստիկանությանը»։
Ըստ Մանուկյանի գնահատականի՝ Հայաստանի 80 տոկոսը դեմ է իշխանությանը․ նրանց մի մասը պահանջում է նաև հրաժարականը։
--00—ՄՀ