ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է Բանակի հրամկազմի հետ։ Times.am-ին հայտնի են դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ։
Նախ նշենք, որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։
--0--ԿԿ