ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս իշխանությունը քանդում է ամեն ինչ, ընդհուպ մինչև երևույթների նկատմամբ հանրության վերաբերմունքը...
Հիշեցնեմ, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբևէ երկրում ռազմական դրություն հայտարարված չի եղել, ինչը կատարվեց 27.09.2020թ-ին...
Մինչ այդ հանրության վերաբերմունքը ռազմական դրությանը հետևյալն էր պետության գերլարում՝ ռազմականից մինչ տնտեսություն, բոլոր ոլորտներում, սակայն այժմ տեսնելով թե ինչ է կատարվում երկրում ռազմական դրության պայմաններում, ակնհայտ է, որ հետագայում ևս հանրությունը սեփական մաշկի վրա զգացած լինելով նման ռազմական դրությունը, թքած է ունենալու թե դրա, թե դրա ժամանակ իր պարտականությունների վրա...
Վերացրեք էս ծաղրը, թողեք թող մարդկանց բնազդի մեջ մնա ռազմական դրություն երևույթը...»։
--0--ԿԿ