ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Սահմանադրական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 301. 1 հոդվածի սահմանադրականության հարցը։
Դատարանը սույն գործը քննում է գրավոր ընթացակարգով, նիստին մասնակցում է ՍԴ ութ դատավոր։ Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում սույն գործին, որովհետև նրա վերաբերյալ կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում», - նշեց Դիլանյանը։
--0--ԿԿ