ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ ԵՄ գագաթաժողովի օրակարգային հարցերից մեկն է լինելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների թեման:
Մերկելը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին, նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում առկա լարվածությունը թուլացնելու ազդանշաններ է տալիս:
Գերմանիայի կանցլերը, նկատի ունենալով Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվեցիան չեղարկելու մասին որոշումը, ասել է. «Ակնկալում ենք, որ Թուրքիան կպահպանի մարդու իրավունքների չափորոշիչները և օրենքի գերակայությունը»:
--00—ՄՀ