ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Մոտ 11 վարորդ չի կարող հասնել Ռուսաստան, այդ մասին «SputnikArmenia»-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը:
Ըստ աղբյուրի՝ պատճառն այն է, որ ՌԴ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտումներ (2020-ի հուլիսի 1-ից Ռուսաստանը որոշում ընդունեց վարչական տույժերով վարորդների մուտքն ու ելքը արգելելու մասին):
Միևնույն ժամանակ Վրաստանում ապրանքներն արդեն անցել են մաքսազերծում, ուստի դրանք հետ վերադառնալ չեն կարող: Իրավիճակից միակ հնարավոր ելքն այն է, որ Ռուսաստանից Հայաստան վերադարձող վարորդները խցանված բեռնատարների վարորդների հետ փոխանակվեն չեզոք գոտում:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԻՆ-ի, ժամը 15։00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 602 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
--00—ԼՄ