ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահին բերման են ենթարկել. նա «դիմավորում» էր Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Սարգիս Կարապետյան

Ինձ համար չի կարող այս մարդը թեկնածու լինել, ուր մնաց ընտրություններին մասնակցել կամ կազմակերպել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, ով Հանրապետության հրապարակի մոտակա այգում էր` դիմավորելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանը նշել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ վարչապետը կրկին պատրաստվում է տեղաշարժվել իր նստավայրից երրորդ մասնաշենք:

«Եկել եմ՝ դիմավորելու տվյալ անձնավորությանը: Ով ուզում է ինձ միանալ, Նիկոլ Փաշինյանի դեմքին թքել, թող գա, Գարեգին Նժդեհի արձանի կողքին կանգնած եմ»,- ասել է նա:

Կարապետյանը ուղիղ եթերում նկարահանում էր, թե ինչ իրավիճակ է այգում, ինչպես են պատրաստվում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, թեպետ վերջինս ցանկանում է ցույց տալ` իբր ազատ է տեղաշարժվում:

Կարապետյանին ոստիկանները նախ խնդրել են լքել տարածքը, ապա բերման են ենթարկել` պետական արարողակարգը խաթարելու համար:

--00--ԱԹ