ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Վերջին 1 օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 464 նոր դեպք: Այս մասին հայտնում է COVID 19 - ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի շտաբը: Վերջին 24 ժամում գրանցված դեպքերի 52 %-ը Թբիլիսիում է: Վերջին 1 օրում մահացել է ևս 7 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը 3811 է: Ապաքինվել է 454 պացիենտ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 274 599-ի:
Վրաստանում այս պահին բուշվում է կորոնավիրուսով վարակված 5397 մարս, որից 1822-ը (գրեթե 34 %) բուժվում է հիվանդանոցներում: 342 հիվանդի վիճակը ծանր է: 73 մարդ միացված է արհեստական շնչառության ապարատին: 3344 քաղաքացի (ակտիվ դեպքերի մոտ 62% -ը) բուժվում է տանը, իսկ 231-ը՝ քովիդ հյուրանոցներում: 243 քաղաքացի կարանտինային գոտիներում է, ավելի քան 9,1 հազար մարդ ինքնամեկուսացած է:
--00—ԼՄ