ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և հարապարակել մարզային այցերի մեկնարկի մասին: Առաջին հանդիպումը Սևան քաղաքում է:
Հայտարարությունը՝ ստորև.
«Ազգային և հզոր պետություն
Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,
Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,
Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․
Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»։
Ապրիլի 3-ին «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է Դեմիրճյան փողոցը և մարզային այցեր սկսել:
--00—ԼՄ