ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ կառավարության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են և կմնան առաջնահերթություն: Մոսկվա այցի շեմին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է ՌԴ հետ հարաբերություններին, ապա դրանք եղել են և կմնան ՀՀ կառավարության առաջնահերթություններից, ու ես վստահ եմ, որ հետագայում ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա»,- ասել է նա:
--00--ԱԹ