ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»,- ասված է հայտարարությունում։
Տեղեկացնենք, որ այս պահին «Էրեբունի» օդանավակայանում են գտնվում ռազմագերիների հարազատները․ իրավիճակը լարված է։
--00--ԱՀ