ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր Բաղրամյան 26-ում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, կրկին ներկայացրել իրենց պահանջը: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։
Նրանք ցանկանում են, որ 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց որդիները ժամկետից շուտ զորացրվեն: Մոտ 2 ժամ տևած հանդիպումից ծնողները բավարարված չէին:
--00--ԱՀ