ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Լևոն Տեր -Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,–գրել է Մուսինյանը:
Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ:
--0--ԿԿ