ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ապրիլի 16-ի Ազգային ժողովի ելույթի հետևանքների առնչությամբ:
«Երեկվա ելույթիցս շատ են նեղվել ֆեյքերի տերերն ու ֆեյքերն անձամբ...
Հունիսի 21-ին փակելու ենք ֆեյքերի ֆաբրիկաները»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-ում նախկին իշխող վերնախավերին, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կոչ է արել «մի կողմ քաշվել»։
«Պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխող էլիտաների մյուս ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այդ մարդկանց (գործող իշխանություններին – խմբ.) կվերածենք խորհրդարանում փոքր, կոկիկ ընդդիմադիր խմբակցության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», – հայտարարել է Մարուքյանը:
--00—ԼՄ