ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը մեծապես ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Մեծապես ողջունելի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանյան թուրք պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ Ցեղասպանություն», - ասված է Արամ Առաջին կաթողիկոսի ուղերձում։
--00--ԱՀ