ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ 1921 թվականի հենց այս օրն էր, որ Սյունիքը ապահովեց իր հայկական ընթացքը։
«Այսօր Լեռնահայաստանի հռչակման օրն է՝ Սյունիքի հինգազարամյա պատմության ամենանշանակալի օրը։
1921 թ․-ի հենց այս օրն էր, որ իր այդ քայլով Սյունիքը ապահովեց իր հետագա հայկական ընթացքը։
Խոնարհումս բոլոր հայ զորավարների՝ Նժդեհի, Անդրանիկի, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, մյուսների հիշատակի առջև, խոնարհումս բոլոր Զինվորների հիշատակի առջև, որ ամեն ինչ արեցին՝ պաշտպանելու Սյունիքն ու Արցախը։
Սյունիքի ինքնապաշտպանական կռիվներում մեծ դեր են ունեցել նաև սյունեցի կանայք...
Հենց այդ սխրանքներով լի կռիվների ու հաղթանակների առիթով է կառուցվել Սիսիանի Աղջկա արձանը՝ ցույց տալով կանանց դերը այդ հաղթանակում։
Հպարտ եմ, որ իմ երակներում հայի ու սյունեցու՝ սիսիանցու, արյուն է հոսում։
Շնորհավորում եմ բոլորիս ու Կեցցե Հայաստանը...
Այո՛, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և այն չի տարանջատվելու, չի բաժանվելու Հայաստանից։
Որքան էլ փորձեն դա անել ներսից ու դրսից...»,-գրել է պատգամավորը։
--00—ԼՄ