ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Անկախ պատգամավորները դիմել են խմբակցություններին, որպեսզի վերջիններս դիմեն ԱԺ նախագահին էթիկայի քննող հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Դիմել ենք՝ ուսումնասիրելու պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հնչեցրած այն միտքը, որ այդ սյունեցիներին, այո, պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Այդ հայտարարությամբ նա խախտում է մի շարք օրենքներ, որի մասին նաև նշել ենք մեր հայցադիմումի մեջ», - ասել է Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո բերման ենթարման դեպքերին, ասել էր, որ հայհոյողներին ստորացնելով պետք է բերման ենթարկել, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին։
--00—ԼՄ