ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն տեսակետին է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ երկար տարիներ է «կոշիկներ սրբելու» մասին հայտարարություններ անելու: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ նախկիններին այլ բան չի մնացել, քանի օդի մեջ նման հայտարարություններ անելը:
Դառնալով Հայրապետյանի պնդմանը, թե «մեր տեսակը վախեցող չէ», Հակոբյանը նշեց. «Եթե իշխանութունը վախեցնող լիներ, ապա Ռուբեն Հայրապետյանը վաղուց էր Գերմանիայում ապաստան խնդրել: Հայրապետյանի ու Հրայր Թովմասյանի հայտարարություններից հետո տպավորություն է, թե միակ վախեցող, նահանջող տեսակը Սերժ Սարգսյանն էր»:
Մանրամասները՝ տեսանյութում։