Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել Է 400 հազարը

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

կորոնավիրուս

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեց կորոնավիրուսի հետ կապված հիվանդությունից մահացել Է ավելի քան 400 հազար մարդ: Интерфакс-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ի դրությամբ ինֆեկցիայի զոհերի թիվը հասել Է 401 հազարի:

Բրազիլիան COVID-19-ից մահվան դեպքերի թվով երկրորդ երկիրն Է դարձել ԱՄՆ-ից հետո, որտեղ մահացել Է ավելի քան 574 հազար մարդ: Բրազիլիան ջանքեր Է ներդնում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համակարգի կարգավորման համար, սակայն ներկա դրությամբ, ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, պատվաստում Է ստացել երկրի չափահաս բնակչության 6 տոկոսից պակաս մասը:

 --00—ՄՀ