ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ֆորմալ նպատակը նոյեմբերի 9-ին ձեռքբերված եռակողմ համաձայնագրի կիրարկումն է, սակայն այն զուտ արարողակարգային բնույթի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Լավրովի պլանում որևիցե կերպ հայկական շահերն ընդգծված չեն լինելու, քանի որ մենք չունենք այն իշխանությունը, որը կարող է սեփական շահերն ու ռազմավարությունը ներկայացնել Ռուսաստանին։
«Մենք այն դիրքում չենք, որ կարողանանք բանակցել։ Այլևս տարանցիկ գոտի ենք։ Հայաստանին որոշ չափով կտեղեկացնեն հետագա պլանների մասին, բայց սա պետք է դիտարկել աշխարհաքաղաքական փոփոխություների համատեքստում, որտեղ ՀՀ-ն ունակ չէ սակարկելու, համագործակցելու»,- ասել է նա։
Ներքաղաքական պայքարի, ապագայի վերաբերյալ կոնսեսուսի ձևավորման և այլ հարցերի շուրջ մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ