ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Ս․թ․ մայիսի 7-ին տեղի է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես Ասրյանի համատեղ մամլո ասուլիսը մայիսի 8-ին և 9-ին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կայանալիք միջոցառումների ծրագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:
Մայիսի 8-ին նախատեսվող միջոցառումներն են՝
Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ բոլոր եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ժամը 18։00,
Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սբ․ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր (ոգեկոչման կարգից հետո):
Մայիսի 9-ին նախատեսվող միջոցառումներն են՝
Պատարագ, հանրապետական մաղթանք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 11։00,
«Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր-բաց դաս, ասմունք, պլեներային նկարչություն, ցուցահանդես-տոնավաճառ, բոդիարտ Ստեփան Շահումյանի անվան պուրակում, ժամը 12։00-15։00։
--00--ԱԹ