ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է ermenihaber.am-ը։
Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են Արցախի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության աճի կապակցությամբ, հատկապես Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի համալիրի տարածքում:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Ռուսաստանից Թուրքիա «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:
--00—ԼՄ