ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Այսօր` դեկտեմբերի 31-ին, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
«Նախարարները փոխանակվել են ամանորյա շնորհավորանքներով և քննարկել 2023 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ սիրիական կարգավորմանն ուղղված քայլերի հետագա համակարգումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ