ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ`
Կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է:
Օտար լեզուները՝ հունիսի 11-ին:
Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին:
Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին:
Հայոց պատմությունն ու ֆիզիկան՝ հունիսի 22-ին
Քիմիան ու ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին
--00—ՄՀ