ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Փաստաան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած «ԲՄՎ» ավտոմեքենան։
«Երեկ երեկոյան` ժամը 23:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած «ԲՄՎ» ավտոմեքենան։
Որևէ խախտում չի եղել, փաստաթղթերը՝ նորմալ, վարորդը՝ սթափ: Որևէ արձանագրություն չի կազմվել, ասել են, որ իրենց ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, այսինքն՝ դատավորի մեքենան են տանում»,-նշել է փաստաբանը Աթանեսյանը և հայտնել, որ դիմել է ՄԻՊ գրասենյակ:
--00—ԼՄ