ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։
«Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով` ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից»,- նշել է նա:
Բորելը նաև հավելել է, որ իրենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները:
-0--ԱՀ