ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Բանակցություններին մասնակցում է երեք կողմ․ հայկական, ռուսական, ադրբեջանական։ Հայկական կողմից մասնակցողները վստահաբար Քոչարյանի փոխկոնսիլյերին՝ Վահե Հակոբյանին, բանակցությունների մասին ինֆորմացիա չեն տալիս, մենք վստահ ենք նաև մեր ռուս գործընկերների պրոֆեսիոնալիզմի վրա, և որ նրանք ևս ինֆորմացիա Վահե Հակոբյանին չեն տալիս։
Հարց․ որտեղի՞ց է Վահե Հակոբյանը ստանում ինֆորմացիա կամ ստանու՞մ է արդյոք։
Ինչի՞ համար են բանակցային գործընթացները վիժեցնելուն նպաստող գործողությունները։ Ո՞ր կողմին են դրանք պետք։
Ու՞մ ազդեցության գործակալը կաներ դրանք»։
--00—ԼՄ