ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ադրբեջանին պետք է վերջնաժամկետ տալ։ Եթե նրանք բանակցություններով չեն վերադառնում իրենց դիրքերը, մենք սկսում ենք ռազմական գործողություններ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Ըստ նրա՝ ընթացող գործընթացը ինչ-որ մի փուլում կարող է փակուղի մտնել, և պետք է պատրաստվել այլ գործողության, այդ թվում՝ ռազմական։
Գորգիսյանը կարծում է, որ ընտրությունները պետք է կայանան, հակառակ դեպքում ներքաղաքական լարվածությունը կսաստկանա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00--ԿԿ