ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Փաշինյանը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ առաջնորդվում է գավառական շուստրիությամբ, ՀՀ-ն պատժվելու է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն աշխարհում կորցրել է սոլիդությունը, իսկ պետությունն էլ սուբյեկտայնությունը, ինչի հետևանքով այլևս հաշվի չեն նստում ՀՀ-ի հետ, ընդհուպ խոսում են Սյունիքից առանց Հայաստանի մասին հիշատակելու։
Քաղաքագետի պնդմամբ՝ արդար չէ խնդիրը տեսնել Մոսկվայում, ընդհակառակը այն պետության ներսում է, քանի որ իշխանությունը առաջնորդվում է գավառական շուստրիությամբ՝ մերժելով քաղաքական ռեալիզմը։
Ըստ Սուրենյանցի, իշխանությունը պարզ խոսելու փոխարեն «կռուտիտներ» է անում ռուսների հետ հարաբերություններում, ավելին՝ նրանց միակ նպատակը իշխանությունը պահելն է։
Բանախոսի համոզմամբ՝ Ի՞նչ իմաստ ունի հրապարակայնորեն հոխորտալ ՌԴ-ի վրա, եթե երկու օր անց օգնություն եք աղերսելու բարբարոս ադրբեջանցիներից պաշտպանվելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։