ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։ Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տեղի համայնքապետարանը։
«Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»,- գրել է նա։
--00—ՄՀ