ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Մայիսի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմանում Երևանի բնակիչ, 34-ամյա Կառլեն Ասլանյանն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 7-ամյա Անի Լ.-ին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը նշում է, որ վարորդ Կառլեն Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայան լրագրողներից է, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում:
--00—ԼՄ