ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․
«Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ:
160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար:
Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։
Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները»։
--00—ԼՄ