ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է տիրում, իսկ աշխատակիցները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:
Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարարները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնապես ազատվեցին զբաղեցրած պաշտոնից, նախարարության այդ քաոսային վիճակն էլ ավելի է սրվելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00--ԱՀ