Մոսկվա-Երևան ուղղությամբ շաբաթական թռիչքների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Մոսկվա

Հունիսի 10-ից Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր չվերթները մի շարք ուղղություններով և ավելացնում որոշ թռիչքների շաբաթական քանակը, հայտնում է EurAsia Daily-ն։



Աղբյուրը նաև հայտնում է, որ Ռուսաստանը ավելացնում է Հունաստանի հետ Մոսկվա-Աթենք երթուղով թռիչքների քանակը 2-ով։ Շաբաթական 1 չվերթով ավելանում է նաև Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Դոհա, Մոսկվա-Տաշքենդ և Մոսկվա-Դուշանբե ուղղություններով թռիչքները, իսկ Եգիպտոսի և Սերբիայի հետ թռիչքներն ավելանում են շաբաթական մինչև 7 անգամ։

Վերսկսվում են կոնոնավոր չվերթներն Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի, Խորվաթիայի հետ, ինչպես նաև չարտերային թռիչքները՝ դեպի Ալբանիա:

--00—ԼՄ