ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը՝ երեկ։
--00—ԼՄ