ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
«Ես կարծում էի, թե Նիկոլ Փաշինյանը որոշակի վստահության քվե ուներ գյուղական համայնքներում, բայց շրջաններ այցելելուց հետո համոզվեցի, որ դա էլ է մանիպուլյացիա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը։
Վարդանյանը նաև ավելացրեց, որ մարդիկ հետ են գալիս հեղափոխական էյֆորիայից ու հետպատերազմական թմբիրից և հասկանում են, թե ինչ է կատարվում։
«Խնդիր կա միայն Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, քանի որ այդ մարզերում մեծ թիվ են կազմում աղանդավորները։ Իսկ աղանդավորները հիմնականում աջակցում են Նիկոլ Փաշինյանին»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։