ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Ազգային ժողովում 3-րդ օրն է, ինչ քվորում չի ապահովվում, ինչի հետևանքով նիստը չի կայանում։ Խորհրդարանում այսօր ընդամենը 7 պատգամավոր է գրանցվել։
Կարգի համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հերէական անգամ հայտարարել է, որ անհրաժեշտ թվով գրանցման համար կսպասեն ևս 4 ժամ:
Հիշեցնենք, որ քառօրյա նիստերը պետք է մեկնարկեին երկուշաբթի, սակայն քվորում չլինելու պատճառով նիստերը չեն կայանում։ Օրակարգում 31 հարց է ընդգրկված։
--00—ԼՄ